Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

ՀՀ ՔԿ պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ գործընկեր գերատեսչության ժամանակակից սարքավորումներին

ՀՀ ՔԿ պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ գործընկեր գերատեսչության 
ժամանակակից սարքավորումներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է ՌԴ քննչական կոմիտեի քրեագիտական գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կիրառվող ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին, աշխատակիցները ցուցադրել են սարքավորումների կիրառման հմտությունները, դրանց կիրառման փորձը, դրական և բացասական կողմերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեագիտական գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումների կիրառման արդյունքում 2008 թվականից մինչև օրս բացահայտվել է նախկին տարիներին չբացահայտված և վարույթները կասեցված 72044 քրեական գործ, այդ թվում՝ սպանության դեպքերով 7917 գործ։ ՀՀ ՔԿ նախագահի գլխավորած աշխատանքային խումբը հանդիպել է նաև ՌԴ քննչական կոմիտեի այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ, կապեր են հաստատվել մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ 

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիա, որտեղ հանդիպում է կայացել ակադեմիայի ռեկտորի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։ Աշխատանքային խմբի ներկայացուցիչները մանրամասն ծանոթացել են ակադեմիայում կազմակերպվող ուսումնական, այդ թվում՝ քննիչների վերապատրաստման դասընթացներին, դրանց կազմակերպման մեթոդիկային, կրիմինալիստիկայի ամբիոնում առկա ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական միջոցներին, դրանց կիրառման հմտություններին, ակադեմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատանքներին։

Պլանավորվել է առաջիկայում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչների ճանաչողական այցը ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիա։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ