Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

«Երիտասարդության հեռանկարը». Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսում

«Երիտասարդության հեռանկարը». Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 
Գլխավոր կոնֆերանսում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետը Փարիզ է մեկնել տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ կայանալիք հատվածին։ Վարչապետը ելույթ կունենա պետությունների ղեկավարների և երիտասարդ առաջնորդների մասնակցությամբ «Երիտասարդության հեռանկարը բազմակողմ քաղաքականության մեջ» խորագրով քննարկմանը: ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

Գլխավոր կոնֆերանսը ներառում է կազմակերպության անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչներին: Այն կազմակերպվում է տարին երկու անգամ, և նրա աշխատանքներին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր անդամ-պետություններն ու ասոցացված անդամները: Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու համար դիտորդի կարգավիճակով հրավիրվում են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ չհանդիսացող պետությունները, միջկառավարական կազմակերպությունները և հասարակական կազմակերպությունները: Յուրաքանչյուր անդամ-պետություն Գլխավոր կոնֆերանսի ընթացքում մեկ ձայնի իրավունք ունի, անկախ իր չափերից և բյուջեում ներդրման ծավալներից:

Գլխավոր կոնֆերանսը հաստատում է կառույցի ծրագիրն ու բյուջեն: Կոնֆերանսն ընտրում է Գործադիր խորհրդի անդամներին և չորս տարին մեկ անգամ նշանակում Գլխավոր տնօրենին: Գլխավոր ասամբլեայի աշխատանքային լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենն ու ֆրանսերենը:

Գլխավոր կոնֆերանսն ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղղությունն ու ընդհանուր գործունեության գիծը: Այս տարի 40-րդ կոնֆերանսը կդառնա գաղափարների համընդհանուր լաբորատորիա` ուղղված բազմակողմանի նոր մոտեցումներին` մի շարք արդիական հարցերի վերաբերյալ `բարձրագույն կրթությունից մինչև արհեստական բանականություն:

Այս տարի կոնֆերանսի շրջանակում Բարձրագույն կրթության ավելի քան 100 նախարարներ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում կմասնակցեն ներառականության և շարժունակության նախարարների խորհրդի գլխավոր խորհրդաժողովին: Փարիզում 1998թ. ի վեր տեղի կունենա նաև մշակույթի նախարարների ամենամեծ հավաքը` Զարգացման մշակութային քաղաքականության միջկառավարական խորհրդաժողովից հետո: Մշակույթի նախարարների համաժողովում ավելի քան 107 նախարար կքննարկի մշակույթի տեղը հասարակական քաղաքականության և կայուն զարգացման գործում: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ