Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Նախագահ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ- մայորի զինվորական կոչում

Նախագահ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-
մայորի զինվորական կոչում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանը նոյեմբերի 11-ին ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին: Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այնքան լավ պաշտպանեք մեր երկրի սահմանները, որ որևէ մեկի մտքով չանցնի նույնիսկ ամենափոքր գործողություն սկսել»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, գեներալ-մայոր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վստահություն համար՝ նշելով, որ իր փորձը, հմտություններն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել հայրենիքի պաշտպանության գործին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ