Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի բյուջեն 2020 թվականին զգալի աճ է գրանցելու

Երևանի բյուջեն 2020 թվականին զգալի աճ է գրանցելու

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալներ Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանն ու Սերգեյ Հարությունյանը մանրամասնում են քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագիծն ու ծրագրային հիմնական ուղղությունները: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք: Ընդ որում, նկատելիորեն աճում է քաղաքի սեփական եկամուտների կշիռը: 2020-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ դրամ` 2019-ի շուրջ 91 մլրդի փոխարեն:
Խոշոր ծրագրերից է կանաչապատման նոր մոդելի ներդրումը: Այդ նպատակին բյուջեից նախատեսվում է հատկացնել 3,6 մլրդ դրամ: Հաջորդ տարի քաղաքապետարանը նախատեսում է ավելացնել միջոցները՝ լուծելու 4-րդ կարգի վթարային մի շարք շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Բակերի բարեկարգման համար առաջարկվում է բյուջեից հատկացնել 1.5 մլրդ դրամ:

2020 թվականին նախատեսված է բարձրացնել արվեստի ու երաժշտական դպրոցների, նաև մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձը: Միջոցներ են հատկացվելու նաև մանկապարտեզներում ավելի շատ երեխաներ ընդունելու հնարավորություն ստեղծելու համար:

Առողջապահության ոլորտում քաղաքապետարանը մի քանի խոշոր ծրագիր ունի: Պոլիկլինիկաները կվերանորոգվեն և կհամալրվեն ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտությունների համար անհրաժշտ սարքավոումներով:
Բյուջեի նախագիծը կներկայացվի հանրային քննարկման, իսկ արդեն դեկտեմբերին՝ ավագանու խմբակցությունների քննարկմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]