Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բարձրագույն դատական խորհրդի նիստում նոյեմբերի 11-ին քննարկվել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել  Բարձրագույն դատական խորհուրդը:

 Խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է նաև Հայկ Հովհաննիսյանը։
Բարձրագույն դատական խորհրդի նիստին շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։

«Դատական բարեփոխումների համատեքստում պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի:

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի` ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում ԲԴԽ-ի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։

Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին:

Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը` ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ:

 Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել:

Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից: 

Հայկ Հովհաննիսյանը 2018 թվականին փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]