Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հանդիսատեսներն ընտրել են տարվա լավագույն ֆիլմը

ԱՄՆ-ի հանդիսատեսներն ընտրել են տարվա լավագույն ֆիլմը
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: People՚s Choice Awards ամերիկյան կինոմրցանակի հաղթողը «2019 թվականի ֆիլմ» կատեգորիայում դարձել Է «Վրիժառուներ. եզրափակիչ» կինոնկարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է մրցանակի կայքում:
Հանդիսականների վարկածով՝ տարվա լավագույն կատակերգությունը «Առեղծվածային սպանություն» ֆիլմն Է, իսկ լավագույն դրաման՝ «Հետո» կինոնկարը: Ընտանեկան ֆիլմերի կատեգորիայում հաղթել Է «Ալադինը»:
Որպես լավագույն դերասան նշել են Ռոբերտ Դաունի-կրտսերին («Վրիժառուներ. եզրափակրիչ»), իսկ դերասանուհի՝ Զենդեյին («Սարդ մարդը. տնից հեռու»):
2019 թվականի լավագույն սերիալ Է դարձել «Շատ տարօրինակ բաները»:
Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել նոյեմբերի 10-ին:
People՚s Choice Awards մրցանակի հաղթողներին որոշում են հանդիատեսների քվեարկությամբ: Այն հանձնվում Է 1975 թվականից: Մինչեւ 2005 թվականը հաղթողներին որոշել են սոցհարցումների օգնությամբ, սակայն հետագայում քվեարկությունն սկսել են անցկացնել Համացանցում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]