Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոյեմբերի 12-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 12-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։

Կմեկնարկի Ազգային ժողովի քառօրյա նիստը:

Երևանում կանցկացվի արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված համաժողով:

«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից կմարվի և շրջանառության մեջ կդրվի երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային:

Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում

կներկայացվի լեհական «Պիլսուդսկի» ֆիլմը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կնշվի «Ծիծեռնակ» ամսագրի 90-ամյակը:

Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում կիրականացվի Ս.Վարդան եկեղեցու օծման և Սասնաբերդի բացման արարողությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]