Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աբխազիան օգնության Է դիմել Ռուսաստանին անտառային հրդեհների մարման գործում

Աբխազիան օգնության Է դիմել Ռուսաստանին անտառային հրդեհների մարման գործում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) օգնության Է դիմել ռուսաստանցի գործընկերներին հանրապետության դժվարամատչելի լեռնային մասում անտառային հրեդեհների մարման գործում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:

«Նախարարն այսօր պաշտոնական նամակ Է հղել Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հասցեով, որովհետեւ գետնից մարել հնարավոր չԷ, ուստի սոսկ օդից պետք Է հատուկ ավիացիա (…) Մենք դիմում ենք ռուսաստանյան կողմին, որպեսզի նրանք մեզ աջակցություն ցույց տան անտառային հրդեհների մարման գործում»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Ինչպես ճշտել են մամուլի ծառայությունում, հրդեհների մակերեսը կազմում Է շուրջ 10 հեկտար: «Ավելի քան 10 հեկտար անտառ Է այրվում լեռնային Աբխազիայում, խնդիրն այն Է, որ շատ են բռնկման տեղային օջախները: Տարածքը պատած Է ծխով»,- հայտնել են ԱԻՆ-ում: Տարածաշրջանում չոր եւ տաք եղանակ Է հաստավել, նշել են նախարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]