Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան սկսել Է ԻՊ-ի ահաբեկիչներին արտաքսել Եվրոպա եւ ԱՄՆ

Թուրքիան սկսել Է ԻՊ-ի ահաբեկիչներին արտաքսել Եվրոպա եւ ԱՄՆ
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 11-ին Թուրքիան սկսել Է արտաքսել օտարերկրացի ահաբեկիչներին:
Այսպես, իրավաբանական ընթացակարգերն ավարտելուց հետո այս երկրից վտարվել Է ԱՄՆ-ից սերված ահաբեկիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳ նախարարությանը:
Բացի այդ, փաստաթղթեր են պատրաստվում Գերմանիայից սերված ահաբեկչի արտաքսելու համար: Երկու օրվա ընթացքում Դանիա կվտարվի եւս մեկ ահաբեկիչ:
Այսպիսով, Թուրքիայից մեկ օրում արտաքսելու են երեք օտարերկրացի ահաբեկչի: Նոյեմբերի 14-ին պլանավորվում Է վտարել Գերմանիայից սերված յոթ ծայրահեղականների, որոնք պահվում են հատուկ կենտրոններում:
Այն մասին, որ Թուրքիան նոյեմբերի 11-ին սկսելու Է «Իսլամական պետության» ահաբեկիչների արտահանձնումն այն երկրներին, որտեղից նրանք սերված են, նոյեմբերի 8-ին հայտնել Էր գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին:
Անցյալ շաբաթ ավելի վաղ Սոյլուն նախազգուշացրել Էր, որ Թուրքիան ԻՊ-ի գերի վերցված զինյալներին հետ կուղարկի Եվրոպա, այն վայրեր, որտեղից նրանք ժամանել են Մերձավոր Արեւելք:
Նաեւ այդ համատեքստում Թուրքիայի ՆԳ նախարարը Եվրոպային մեղադրել Էր «երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, ինչպես նրանք միշտ արել են: Սոյլուն նշել Է, որ Թուրքիան կալանքի տակ Է պահում ԻՊ-ի շուրջ 1200 անդամների, եւս 287-ը ձերբակալվել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]