1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հոնկոնգում ոստիկանությունը ձերբակալել Է փողոցային անկարգությունների 266 մասնակիցների

Հոնկոնգում ոստիկանությունը ձերբակալել Է փողոցային անկարգությունների 266 մասնակիցների

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի իրավապահ մարմինների աշխատակիցներն անցյալ շաբաթ ձերբակալել են փողոցային անկարգությունների 266 մասնակիցների: Նոյեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է ոստիկանության սուպերինտենդանտ Ջոն Ցզեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անցյալ երկուշաբթի օրվանից ոստիկանությունն ընդհանուր առմամբ ձերբակալել Է 266 մարդ, ներառյալ 11-ից մինչեւ 74 տարեկան 212 տղամարդ եւ 54 կին: Նրանց մեղադրում են անօրինական ժողովների, զենք պահելու եւ վանդալիզմի ակտեր կատարելու մեջ»,- ճշտել Է նա:

Մեկնաբանելով այսօրվա իրադարձությունները՝ Ջոն Ցզեն նշել Է, որ արմատապես բողոքողներն առավոտվանից կանգնեցրել են բարիկադներ եւ արգելափակել ճանապարհներն ամբողջ Հոնկոնգի 120 կետերում: «Նրանք կատարել են վտանգավոր արարքներ. կողմնակի առարկաներ են նետել մետոյի ռելսերին, սարքել հրկիզումներ, հրկիզող խառնուրդով շշեր նետել գետնուղու վագոններում»,- ասել Է սպան:

Ամռան սկզբին Հոնկոնգում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել արտահանձնման մասին օրինագիծ ընդունելու՝ իշխանությունների մտադրության դեմ, որը թույլ Է տալիս իրավախախտներին հանձնել մայրցամաքային Չինաստանին: Չնայած օրինագծի հետկանչմանը, ընդդիմության կողմնակիցներն ուսանողական երիտասարդության թվից պատրաստակամություն են հայտնում շարունակելու անկարգությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]