1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հավատարմագրվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը

Հավատարմագրվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից, հավատարմագրման շրջանակներում փորձագիտական խումբն  այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 14-ը  Շուշիի տեխնոլոգիական համալսարանում է լինելու՝   գնահատելու  բուհի գործունեությունն ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշներին համապատասխանության  տեսանկյունից։ 

Այցի օրերին փորձագետները հանդիպումներ կունենան բուհի հոգաբարձուների խորհրդիռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, գործատուներիուսանողների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ, կիրականացնեն փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում։

Մինչև բուհ այցելությունը փորձագետներն ուսումնասիրել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի  ինքնավերլուծությունը, դուրս բերել ուժեղ և թույլ կողմերը, իրականացրել նախնական գնահատում։ Իսկ այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որտեղ կմատնանշեն բուհի խնդիրները և բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։

Հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցիբուհի ինքնավերլուծության և  բարելավման ծրագրի   վրա։

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում փորձաքննություն իրականացնող խմբի ղեկավարն է  ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ  Գեղամ Կարոյանը։

Խմբի մյուս անդամներն են  Վարշավայի համալսարանի և Պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր, Բարձրագույն կրթության հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի (ECA)  ֆինանսական կոմիտեի անդամ Մստիսլավ Սոխան,   ՀԱՊՀ   Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական խորհրդի  քարտուղար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ  Ծաղիկ Հովհաննիսյանը, Արցախի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնի դասախոսկենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Մինասյանը և ՀԱԱՀ ուսանող Ալա Ավագյանը։

Հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]