Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Ապրիլ

Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր

Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի 
մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները երկկողմ օրակարգի մի շարք հարցեր են քննարկել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում նոյեմբերի 11-ին արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ուրախ եմ ողջունել ՀՀ-ում իմ ռուս գործընկերոջը, իմ պաշտոնավարման ընթացքում նա առաջին պաշտոնական այցն է կատարում Հայաստան: Հանդիպման ընթացքում անդրադարձանք մեր երկկողմ օրակարգին՝ ի շարունակություն տարբեր հարթակներում 1.5 տարվա ընթացքում մեր ունեցած տարբեր հանդիպումներին: Մեր հարաբերություններն այնքան խորն են ու բովանդակ, որ մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ ամբողջը քննարկել: Այսօր մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է: Երկկողմ առևտրաշրջանառությունն աճող դինամիկա ունի՝ նախորդ տարվա համեմատ մոտ 10%: Երկկողմ մշակութային կապերը պատկառելի պատմություն ունեն, և հարստանում են ընթացիկ միջոցառումներով: Մենք հետևողականորեն համագործակցում ենք նաև այլ միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Մենք ստորագրեցինք ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների մասին 2020-2021 թթ. համաձայնագիրը: Անդրադարձանք միջազգային և տարածաշրջանային մակարդակի բազմաթիվ հարցերի: Երախտապարտույթուն հայտնեցի Ռուսաստանին՝ Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին աջակցության համար: Ընդգծվեց Սիրիայում Հայկական հումանիտար առաքելության խմբի կարևորությունը»,- ասաց նախարարը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում նոյեմբերի 10-11-ը: Լավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ