1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

ՌԴ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների 
կարգավորմանը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ հարցին:

«Մենք չեն խոսում ինչ-որ մերձեցման, ջերմացման մասին: Երբ ունենք հարևաններ, որոնք պատմության, աշխարհագրության կողմից են տրված: Մենք հարաբերություններ ենք զարգացնում բոլորի և նրանցից յուրաքանչյուրի հետ: Սա ստույգ է ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ մեր բոլոր գործընկերների առումով, այնպիսի երկրների առումով, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, արևելաեվրոպական երկրները: Մենք ցանկանում ենք բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Եվ մենք ամեն կերպ աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը: 2010 թվականին մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Չնայած նաև նախազգուշացրել ենք շատ չտարվել այս գաղափարով և հատկապես այն հաշվարկներով, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել անկախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտաքին գործերի նախարարն ափսոսանք հայտնեց Ցյուրիխյան արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ:

«Մենք շարունակում ենք պատրաստ լինել: Դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի շահագրգռվածությունը: Մենք պատրաստ ենք մեր հնարավորություններն օգտագործել այն նպատակով, որ առաջ մղենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը: Մենք բացարձակապես որևիցե հիմք չենք տեսնում ենթադրելու, որ այս երկրների միջև ինչ-որ մեկը պատերազմ կսկսի, և ամեն դեպքում մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն, համագոյակցություն և փոխշահավետ համագործակցություն հաստատելուն»,- նշեց նա:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում նոյեմբերի 10-11-ը: Լավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]