Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն. Սերգեյ Լավրով

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ 
համաձայնություն. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովը հայտարարեց Երևանում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով բանակցային գործընթացում Արցախի ներկայացված չլինելու մասին հարցին:

«Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը: Ցանկացած դեպքում մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում նոյեմբերի 10-11-ը: Լավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ