Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«ՀայՓոստ»-ը շրջանառության մեջ դրեց նամականիշ՝ նվիրված հայկական առաջին նամականիշի 100-ամյակին

«ՀայՓոստ»-ը շրջանառության մեջ դրեց նամականիշ՝ նվիրված հայկական առաջին 
նամականիշի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական առաջին նամականիշի 100-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում նոյեմբերի 11-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ն մարեց և շրջանառության մեջ դրեց «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմայով նամականիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Այն իրականացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Մուսայելյանն անդրադարձավ ցուցահանդեսին` նշելով, որ ներկայացված են տարբեր թեմատիկ հավաքածուներ: «Ֆիլատելիան կարևոր առաքելություն ունի: Ազգային նամականիշների միջոցով կարելի է ծանոթանալ ազգի ինքնությանը, պատմությանն ու մշակույթին: Բավական է թերթել ամենամյա ազգային նամականիշների հավաքածուները և պատկերացում կազմել երկրում տեղի ունեցած բոլոր կարևոր իրադարձությունների մասին»,- շեշտեց նա:

Մուսայելյանի խոսքով` նամականիշը համարվում է պետության խորհրդանիշ:  «Նամականիշ նվիրելը կարևոր ավանդույթ է մինչ օրս: Պետական նշանակության  հանդիպումների ժամանակ երկրների նախագահները, վարչապետները հաճախ ազգային նամականիշների հավաքածուներ են նվիրում միմյանց, որովհետև դա բնորոշում է իրենց ազգային ինքնությունը»,- ընդգծեց Ֆիլատելիստների միության նախագահը` հավելելով, որ հայկական ֆիլատելիայի մեկդարյա պատմության ընթացքում ֆիլատելիստներից շատերը մրցանակների և մեդալների են արժանացել միջազգային ցուցահանդեսներում` բարձր պահելով ազգային ֆիլատելիայի հեղինակությունը:

«Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմայով նամականիշի վրա պատկերված է ցարական Ռուսաստանի 1 կոպ. անվանագնով նույնատիպ նամականիշը, որը 1919 թվականին Հայաստանի առաջին հանրապետության համար ծառայել է որպես առաջին նամականիշ: Նամականիշի վրա արված է «K. 60. K» հավելատիպը:

Նամականիշի վրա կարելի է տեսնել նաև այդ տարիներին փոստում օգտագործված կնիք, ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇ» և «100 ԱՄՅԱԿ» գրառումները` հայերեն ու անգլերեն:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]