Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Լավրովը ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսելիս մեջ բերեց Փաշինյանի միտքը

Լավրովը ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսելիս մեջ բերեց 
Փաշինյանի միտքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսելիս մեջ բերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հակամարտության կարգավորման ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լավրովն ասաց նոյեմբերի 11-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներին, ես կարող եմ ևս մեկ անգամ մեջ բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է հաշվի առնել և՛Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների ցանկությունը: Սկզբունքորեն` տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը և հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը ֆիքսված են բոլոր տեսակի փաստաթղթերում, որոնք քննարկվում են կողմերի միջև: Ցանկացած դեպքում վերջնական որոշումը պետք է հաշվի առնի այս բոլոր սկզբունքները: Այս հարցի շուրջ չեն վիճում ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում նոյեմբերի 10-11-ը: Լավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ