1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հնդկական ջեներիկ դեղերի շնորհիվ ՀՀ-ն կիրականացնի հեպատիտ C-ի դեմ պայքարի ազգային ծրագիր

Հնդկական ջեներիկ դեղերի շնորհիվ ՀՀ-ն կիրականացնի հեպատիտ C-ի դեմ պայքարի 
ազգային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը առաջիկայում նախատեսում է հեպատիտ C-ի դեմ պայքարի ազգային ծրագիր սկսել՝ հնդկական ջեներիկ (վերարտադրված) բարձրորակ դեղերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հնդկական ջեներիկ բարձրորակ դեղերը 10 անգամ ավելի մատչելի են, քան ամերիկյան անալոգները: Ազգային ծրագրում ներգրավված է եղել տարեկան 500 անձ, ապա 1000: Մենք պետք է վերացնենք հեպատիտ C-ի համաճարակը Հայաստանում՝ շնորհիվ հնդկական բարձրորակ ջեներիկ դեղերի»,- նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ Հայաստանում գրանցված է 4000 անուն և ավելի դեղորայք, և այդ դեղերի 10 տոկոսը ներմուծվում է Հնդկաստանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]