Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները միակարծիք են՝ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները միակարծիք են՝ տարածաշրջանում խաղաղությունն 
այլընտրանք չունի

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միակարծիք են, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում նոյեմբերի 11-ին արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Բարձր գնահատեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի Դաշնության՝ ի թիվս այլ համանախագահող երկրների, ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում: Արցախյան հիմնախնդիրը վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցների իրավունքների իրականացմանը: Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքների իրականացումը առանց սահմանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»,- ասաց Մնացականյանը:

Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամ է շարունակել ջանքեր գործադրել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է նոյեմբերի 10-11-ը: Լավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]