Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Եթե ուզում ես հիշվել, ապա հաղթիր. Լևոն Արոնյան  

Եթե ուզում ես հիշվել, ապա հաղթիր. Լևոն Արոնյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանն անդրադարձել է Բուխարեստի մրցաշարում իր տարած հաղթանակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Արոնյանը շեշտել է, որ  Grand Chess Tour-ի այս մրցափուլը բարդ է ստացվել: «Եթե ուզում ես հիշվել, ապա հաղթիր: Պատմության մեջ մնում են միայն հաղթողների անունները»,-ասել է Արոնյանը:

Հայաստանի  շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարերում: Արագ շախմատից հետո գրոսմայստերները մրցեցին կայծակնային շախմատում, որտեղ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը, հավաքելով 20-ական միավոր, հաղթողին որոշեցին թայ-բրեյքում: Շախմատիստներն անցկացրեցին երկու պարտիա` արագ մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթեց Արոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]