Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի Մ15 տարեկանների թիմը հաղթել է նաև Ջիբրալթարին  

Հայաստանի ֆուտբոլի Մ15 տարեկանների թիմը հաղթել է նաև Ջիբրալթարին

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրի խաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:  Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպել է Ջիբրալթարի Մ-15 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակով՝ 4:0: Գոլերի հեղինակներ են դարձել Վարդան Թովմասյանը (14), Լևոն Բաշոյանը (38), Ալեն Ղալթախչյանը (57) և Դավիթ Մկրտչյանը (71): 

Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը այսպիսին էր. 1. Հայկ Խաչատրյան, 2. Ռաֆայել Հարությունյան, 3. Վահե Վարդանյան, 4. Վազգեն Վարդանյան, 5. Անդրանիկ Գրիգորյան, 6. Դավիթ Մկրտչյան, 7. Լևոն Բաշոյան, 8. Վաչե Հակոբյան,9. Ալեն Ղալթախչյան, 10. Վարդան Թովմասյան, 11. Դավիթ Բարսեղյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]