Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիսի մրցաշարում  

Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիսի մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի «Ուինթեր Չեսս Կլասիկ» ավանդական  շրջանային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն անցկացվում է A և B խմբերով: A խմբում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարի մասնակիցների թվում են ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը: Առաջին տուրում Գաբուզյանը հաղթանակ է տոնել Հակոբյանի նկատմամբ, իսկ Սևյանը ոչ-ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ:

B մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Տիգրան Հարությունյանը, ով առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Ազարովի հետ: B մրցաշարում հանդես է գալիս ԱՄՆ-ը ներկայացնող Մելիքսեթ Խաչիյանը, ով առաջին տուրում հաղթել է Սերգեյ Էրենբուրգին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]