Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ է կիրառվել

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման 
միջոց գրավ է կիրառվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառել:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ գրավի չափը կազմում է 5  միլիոն դրամ:

«Պարոն Բաղդասարյանը մեղադրանքը չի ընդունում ու պնդում է, որ հափշտակություն չի կատարել»,- ասաց Անանյանը:

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշյալ քրեական հոդվածները վերաբերում են առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, պաշտոնեական կեղծիքին և փաստաթղթերի կեղծմանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել Դավթաշեն վարչական շրջանում Ռուսլան Բաղդասարյանի ղեկավարման տարիներին տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ:

Ըստ նախնական տվյալների` վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր համայնքապետարանի տարբեր աշխատակիցների ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն դրամից ավելի գումար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]