Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գորիսը ճանաչվել է տարվա լավագույն համայնք

Գորիսը ճանաչվել է տարվա լավագույն համայնք

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լավագույն համայնք-2019» մրցույթում քաղաքային համայնքներից հաղթող է ճանաչվել Գորիսը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի համայնքների միության «Ֆեյսբուք»-ի էջից:

«2019-ին Գորիսում կատարվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ, քաղաքը շարունակում է մնալ գրավիչ՝ ներդրողների և զբոսաշրջիկների համար: Այնտեղ վերակառուցվել է զբոսաշրջության զարգացման համար էական նշանակություն ունեցող Դիտակետ կոչվող տարածքը, Գորիսի կենտրոնական հրապարակը, Խնձորեսկ գյուղի խմելու ջրի հարցը վերջնականապես լուծվում է: Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև համայնքի այլ բնակավայրերում: Այժմ համայնքն աշխատում է նաև բնակավայրերի բրենդավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]