Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփն ուրանի հարստացումը շատ վատ քայլ Է համարել Իրանի կողմից

Թրամփն ուրանի հարստացումը շատ վատ քայլ Է համարել Իրանի կողմից

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը շատ վատ քայլ Է համարել երկու երկրների միջեւ հարաբերությունների համար: Նոյեմբերի 10-ին այդ մասին նա գրել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր կարծիքով եւ առկա տեղեկատվության համաձայն՝ Իրանն ուրան Է հարստացնում ու հարստացնում: Դա շատ վատ քայլ Է»,- հայտարարել Է նա: Միեւնույն ժամանակ Թրամփը նշել Է, որ «շատ դրական քայլ» կլիներ «Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ-ի)՝ առեւանգված նախկին գործակալ Ռոբերտ Լեւինսոնի վերադարձումը»,- որը 2007 թվականին կորել Է Իրանում:

Իրանը նոյեմբերի լույս 7-ի գիշերը վերսկսել Է ուրանի հարստացումը Ֆորդո միջուկային օբյեկտում, որը գտնվում Է Թերանիրց 180 կիլոմետր դեպի հարավ: 2015 թվականին Իրանն ստորագրել Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, որի պայմաններով իրավունք չուներ ուրան հարստացնել մինչեւ 2025 թվականը: Անցյալ տարի ԱՄՆ-ը դուրս եկավ պայմանագրից, ինչը հանգեցրեց սուն գործարքի շուրջը Թեհրանի կողմից իր պարտավորությունների կատարման կրճատման:

ՀԴԲ-ի նախկին գործակալ Լեւինսոնն Իրան կատարած այցի ժամանակ անհետացել Է 2007 թվականի մարտին, վերջին անգամ նրան տեսել են Քիշ կղզում: Սկզբնապես Վաշինգտոնը պնդում Էր, որ տղամարդը ոչ մի կարգի առանչություն չունի ԱՄՆ-ի իշխանությյնների գործունեության հետ եւ Իրան Է ժամանել մասնավոր գործարար ուղեւորությամբ: Սկայն Associated Press լրատվական գործակալությունը 2013 թվականին լրագրողական հետաքննության ընթացքում պարզել Է, որ Լեւինսոնն Իրանում Է գտնվել ԿՀՎ-ի հանձնարարությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]