Կամո Հովհաննիսյանը փոխարինման դուրս եկավ ակումբի կազմում
15:57, 10 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Ղազախստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրում «Ժետիսու»-ն սեփական հարկի տակ հյուրընկալելով Կարագանդայի «Շախտյոր»-ին և պարտության մատնեց 3:2 հաշվով:
Հայաստանի ազգային թիմից Կամո Հովհաննիսյանը «Ժետիսու»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին:
«Ժետիսու»-ն ի վերջո ղազախական առաջնությունում գրավեց 5-րդ հորիզոնականը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում