«Ալաշկերտն» ու «Արարատը» հաղթողին չպարզեցին
19:32, 9 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում կայացավ ևս մեկ հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արարատ»-ին: Հանդիպման մեկնարկից 4 րոպե անց «Արարատ»-ը 11 մետրանոցի շնորհիվ բացեց խաղի հաշիվը: Իսկ առաջին կեսի ավարտին «Ալաշկերտ»-ը նույն 11 մետրանոցի օգնությամբ վերականցնեց հաշվի տարբերությունը: «Ալաշկերտ»-«Արարատ»՝ 1:1:
Առաջնության ևս երկու հանդիպում կկայանան նոյեմբերի 10-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում