Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր
13:58, 9 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ՀՑԹԻ-ի ֆեյսբուքյանէջը:
Փոլ Ռիչարդ Գալլագերը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում