Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին չայցելել Իրաք

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին չայցելել Իրաք

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ առաջիկա ժամանակներս Իրաք այցելություններից՝ կապված այդ երկրում առկա դրության և ահաբեկչության սպառնալիքի առկայության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ կապված Իրաքի մի շարք շրջաններում տիրող իրավիճակի և շարունակվող ահաբեկչական գործողությունների հետ՝ դժվարություններ են առաջանում հյուպատոսական ծառայություններ մատուցելու գործում, ուստի խորհուրդ է տրվում Ռուսաստանի քաղաքացիներին չդիմել ռիսկի ու չայցելել Իրաք:

Իրաքում հոկտեմբերից չեն դադարում բողոքի ցույցերը՝ ընդդեմ կոռուպցիայի գործազրկության մակարդակի աճի, հանուն կենսամակարդակի բարձրացման: Բողոքի ցույցերն ուղեկցվում են անկարգություններով: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Լուսանկարը` REUTERS

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]