1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տարածաշրջանային հեռանկարները՝ մեր պետության տեսլականներում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տարածաշրջանային հեռանկարները՝  մեր 
պետության տեսլականներում

«Իզուր չէ, որ Թուրքիան քրդերի դեմ պայքարելով, սկսել է ավելի մտահոգ լինել հայկական հարցի նոր արծարծմամբ: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը միայն բարոյական կողմ չէ որ ունի, ինչը շատ լավ գիտակցում են Անկարայում: Թուրքիայի նախագահ Էրդողանը հույս ունի, որ նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հետ հանդիպմանը կչեզոքացնի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի առաջխաղացումը։ Անկարան լավ է հասկանում, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը կխորացնի հակաթուրքական քաղաքականությունը, որին վստահաբար կմիանան աշխարհի շատ երկրներ, առավել եւս այնպիսի եվրոպական երկրներ, ինչպիսիք Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Հոլանդիան, Բելգիան, Շվեդիան, եւ, իհարկե, Հունաստանը: Վերջինս լուրջ ռազմա-քաղաքական հակասություններ ունի Թուրքիայի հետ (նաեւ Կիպրոսի հարցով), ինչը միայն սառեցվել է ՆԱՏՕ-ի միջնորդությամբ, որպեսզի ՆԱՏՕ-ական երկու երկրները չպատերազմեն միմյանց դեմ:

Անկարան այս ամենը հաշվի առնելով է, որ արագ է արձագանքել նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հայաստան այցելած Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հայտարարությանը

Թերեւս այս օրերին Ադրբեջանին էլ հղվող ուղերձի կարիք կա՝ հակահայ եւ հայասպան քաղաքականության՝ Սումգայիթյան ցեղասպանության, Բաքվի զանգվածային ջարդերի, Գանձակի (այսօր երբեմն Դաշտային Արցախ է գործածվում օտարներին հասկանալի լինելու համար) եւ Շահումյանի շրջանի հայերի մազապուրծ տեղահանության՝ զանգվածային գաղթի եւ էլի շատ բաների մասին: Թյուրքական յաթաղանի քաղաքականության «քաղաքակիրթ» եւ «մարդասիրական» ներխուժումները պետք է բացահայտ պատասխանների արժանանան, ինչ դիմակի տակ էլ թաքնված արվեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]