Շիրակի մարզի Արփենի գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 8-ին, ժամը 10:30-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Արփենի գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արփենի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:48-ին, մարվել՝ 18:45-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 3000 հակ անասնակեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են գյուղի 15 բնակիչ և ազատ հերթափոխի 5 փրկարար. բնակիչների կողմից տրամադրվել է 3 միավոր հատուկ տեխնիկա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում