Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազարոտոյին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, Պաշտպանի գործունեությունը և աշխատանքի ուղղությունները:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող աշխատանքները, հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող համակարգային քայլերը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավը:

Դեսպան Սթեֆանո Լազարոտոն բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը   Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ