1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում գործելու ցանկություն է հայտնել սփյուռքի ավելի քան 80 ստարտափ

Հայաստանում գործելու ցանկություն է հայտնել սփյուռքի ավելի քան 80 ստարտափ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն ավարտված է: Ծրագրին դիմել է ավելի քան 80 ստարտափ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Վրատանից, Եգիպտոսից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Հաջորդիվ տեղի կունենան հայտադիմումների գնահատման, հարցազրույցների, ընտրության փուլերը, որոնք հաղթահարածները կհրավիրվեն Հայաստան՝ դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի միջազգային դպրոցում մասնակցելու քառօրյա հավաքի, ծանոթանալու Հայաստանի սթարթափ էկոհամակարգին և Հայաստանում բիզնեսով զբաղվելու առավելություններին, լսելու ոլորտի լավագույն մասանգետներին, համագործակցելու տեղացի գործընկերների հետ և զարգացնելու իրենց գաղափարները: Ավարտին հաղթող թիմերը կստանան 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ, ինչպես նաև Հայաստանում իրենց սթարթափը հիմնելու համար ձեռնարկատաիրական ամբողջական աջակցություն:

Ծրագիրն իրականացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]