Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Իրանում երկրաշարժի հետևանքով 6 մարդ զոհվել է, 345-ը՝ վիրավորվել

Իրանում երկրաշարժի հետևանքով 6 մարդ զոհվել է, 345-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ նոյեմբերի լույս 8-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6-ի, 345 մարդ վիրավորվել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության։

«Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:

Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության նոր տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կա 6 զոհ և 345 վիրավոր, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ավերածություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ