Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավստրալական արգելոցում մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով զոհվել Է կոալաների կեսից ավելին

Ավստրալական արգելոցում մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով զոհվել Է կոալաների կեսից ավելին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգում բնակվող կոալաների կեսից ավելին զոհվել Է այստեղ մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կոալաների պոպուլյացիայի պահպանության ավստրալական կազմակերպության տվյալները:

Ինչպես հայտում Է գործակալությունը, Koala Conservation Australia կազմակերպության գնահատմամբ, անտառային հրդեհների զոհ Է դարձել մոտավորապես 350 կոալա, ընդ որում՝ այդ կենդանիների ընդհանուր թվաքանակն արգելոցում կազմում Է 500-ից մինչեւ 600:

Փրկված կենդանիներին օգնություն են ցուցաբերում արգելոցից ոչ հեռու գտնվող կոալաների համար բուժական հաստատությունում: Նշվում Է, որ վիրակապ են դնում կոալաների վերքերին, ինչպես նաեւ նրանց կերակրում են Էվկալիպտի տերեւներով ու խառնուրդով: Բուժական հաստատության աշխատակիցները հայտնել են, որ անտառային հրդեհների հետեւանքով կոալաներին հասցված վնասն ամբողջությամբ գնահատելու համար կպահանջվի եւս առնվազն տասն օր:

«Նոր Հարավային Ուելսում կոալաները որոշակիորեն գտնվում են աղետի մեջ, բայց եթե (կոալաների պոպուլյացիայի) նվազումը շարունակվի այն նույն տեմպերով, որոնք դիտվում են վերջին 20-30 տարիներին, կոալաները կարող են դարի կեսերին ոչնչանալ վայրի բնության մեջ»,- ընդգծել Է Ջեյմս Թրեմեյնը՝ Նոր Հարավային Ուելսի նահանգի բնության պահպանության խորհրդի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]