Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Թուրքիայում լույս տեսնող հայկական պարբերականը 112 տարեկան է. Independent-ի անդրադարձը

 Թուրքիայում լույս տեսնող հայկական պարբերականը 112 տարեկան է. Independent-ի 
անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարգիս և Միսաք Գոչունյան եղբայրների կողմից 112 տարի առաջ՝ դեռևս Օսմանյան կայսրությունում հիմնադրված հայկական «Ժամանակ» պարբերականն այսօր էլ ներկայիս Թուրքիայում շարունակում է հրատարակվել հայերենով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բրիտանական Independent պարբերականի թուրքական ծառայությունը պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ զրուցել է «Ժամանակ»-ի անցած ճանապարհի և ներկայիս գործունեության մասին:

Գոչունյանը պատմել է, որ պարբերականը 1908 թվականին հիմնադրվելուց անմիջապես հետո ունեցել է 15 հազար տպաքանակ, ինչն այն տարիներին բավական մեծ թիվ էր կազմում: Թեպետ ներկայում պարբերականի տպաքանակն ընդամենը 1000 է, սակայն ներկայում «Ժամանակ»-ն իր հավատարիմ հաճախորդներին հասանելի է դարձել նաև էլեկտրոնային բաժանորդագրման միջոցով:

«Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը նշել է, որ պարբերականի 112-րդ տարեդարձին իրենց խմբագրություն էր այցելել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: «Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ կառավարության անդամն այցելեց հայերենով լույս տեսնող օրաթերթի խմբագրություն: Սա իսկապես պատմական իրադարձություն էր»,- պատմել է Գոչունյանը:

Նա նշել է, որ այցելության ժամանակ իրենք առիթ են ունեցել խոսելու ինչպես թերթի խնդիրներից, այնպես էլ հայկական համայնքից: «Այս թերթը միայն Թուրքիայում մեր հայ քաղաքացիների ձայնը չէ, մեր ձայնն էլ է»,- հանդիպմանն ասել է Սոյլուն:

«Մենք այնպիսի մի թերթ ենք, որը չի փորձում հակասություններ դնել մեր քաղաքացիական պարտականությունների ու մեր ծագումից եկող զգայունությունների միջև»,- Independent-ի հետ զրույցում ասել է Գոչունյանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ