Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագծին

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Ջրի ազգային խորհուրդը 
լուծարելու օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Փոփոխությամբ առաջարկում ենք Ջրի ազգային խորհուրդը լուծարել: Նախկինում ջրավազանային կառավարման պլաններ չունեցող տարածքներում ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները և Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունները տրվում էին Ջրի ազգային խորհրդի կողմից հաստատվելուց հետո: Հիմա այդ գործառույթները փոխանցվում են Շրջակա միջավայրի նախարարությանը»,-ասաց Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց՝ Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերի հարցը կարգավորվել է: Օրենսդրական փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կառավարությունը փաթեթները կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն, և այդ հայտերին ընթացք կտրվի:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ