Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին 
առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի Կատարումն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝  տեղի է ունեցել հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են վերը նշված հանդիպմանը բարձրացված հարցերին, ջերմ, աշխատանքային մթնոլորտում քննարկել պետություն-եկեղեցի համագործակցությանը վերաբերող տարբեր թեմաներ:

Էդուարդ Աղաջանյանը և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը վերահաստատել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման նախաձեռնությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են ամփոփել ենթահանձնաժողովների աշխատանքները և զեկույցներ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]