Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եգիպտոսում 37 մարդ Է տուժել դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհային վթարի հետեւանքով

Եգիպտոսում 37 մարդ Է տուժել դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ 
ճանապարհային վթարի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 8-ին առնվազն 37 մարդ Է տուժել Եգիպտոսում դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհայինտրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sada El Balad նորությունների պորտալը: Նրա տվյալներով՝ ՃՏՊ-ն տեղի Է ունեցել Կահիրեից դեպի հարավ ընկած Սաֆագա-Քենա ճանապարհին:

Ավտոբուսը, որը միջնակարգ դպրոցի 15-16 տարեկան աշակերտների Էքսկուրսիա Էր տանում Խուրգադու, դուրս Է եկել ճանապարհից եւ շրջվել: Տուժածների մեծամասնությունը թեթեւ վնասվածքներով եւ քերծվածքներով տեղափոխվել Է մերձակա հիվանդանոց: Մի քանի մարդ, որոնք կոտրվածքներ եւ կտրված վերքեր են ստացել, մնում են հոսպիտալում, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Եգիպտոսն արաբական երկրների թվում 16-րդ եւ աշխարհում 109-րդ տեղն Է զբաղեցնում ճանապարհներին մահացության ցուցանիշով: Ըստ պաշտոնական տվյալների, մահացու ելքով վթարների 80 տոկոսի պատճառը մարդկային գործոնն Է եւ միայն դեպքերի 14 տոկոսն Է փոխադրամիջոցների տեխնիկական անսարքության պատճառ:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Եգիպտոսի իշխանությունները միլիոնավոր եգիպտական ֆունտ են ներդրել ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման եւ ճանապարհներին անվտանգության համակարգերի ստեղծման բնագավառում, սակայն դեռ չի հաջողվում փոխել տխուր վիճակագրությունը: Տեղի բազմաթիվ վարորդներ կոպտորեն խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները, չեն պահպանում արագության ռեժիմը եւ վտանգավոր մանյովրներ են կատարում առաջ անցնելու ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]