Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԻՆ-ն առաջարկում է բարձրացնել այլ երկրներում սովորող փրկարարներին վճարվող կրթաթոշակները

 ԱԻՆ-ն առաջարկում է բարձրացնել այլ երկրներում սովորող փրկարարներին վճարվող 
կրթաթոշակները

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կողմից մշակվել է նախագիծ, որով առաջարկվում է բարձրացնել օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների վճարվող ամսական կրթաթոշակները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքից:

«Ներկայացվող նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, համաձայն որի նախատեսվում է՝ բարձրացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող ամսական դրամական վճարները՝ միջինը 15 000-ական դրամով,  բարձրացնել կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակները՝ 18 000 դրամի փոխարեն սահմանելով 99 000 դրամ,  կրտսեր խմբի ծառայողների համար ևս սահմանել վճարներ, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողների համար 99 000 ՀՀ դրամ, այլ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողների համար՝ 144 000 ՀՀ դրամ, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողների դրամական վճարները սահմանել ըստ պաշտոնների խմբերի», նշված է նախագծում:

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման, վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական վճարների և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակների բարձրացմամբ կապահովվեն օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների նվազագույն սոցիալ-կենցաղային պահանջները, անհրաժեշտ ծախսերը, կենսագործունեության համար նվազագույն պայմանները, ինչը կխթանի, ընդհանուր առմամբ, ծառայողների ուսումնական գործընթացը և վերջիններիս կողմից մասնագիտական ու ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքների ապահովումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]