Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Հայ փրկարարների թիմը ամեն պահի պատրաստ է մեկնել Իրան. խորհրդակցություն ԱԻՆ-ում

Հայ փրկարարների թիմը ամեն պահի պատրաստ  է մեկնել Իրան. խորհրդակցություն 
ԱԻՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 8-ին անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների մասին:

«Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Աթոյանը տեղեկացրեց, որ Բազումի լեռնաշղթայում հրդեհի մարման ժամանակ վիրավորված Էդգար Գրիգորյանի առողջական վիճակը արդեն համեմատաբար լավ է, կա հստակ դրական դինամիկա:

Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված երկրաշարժից հետո Հայաստանի քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ որը համապատասխանում միջազգային INSARAG չափանիշներին, բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, լուծված են տեխնիկական և նյութական ապահովմանը վերաբերող բոլոր հարցերը, և անհրաժեշտության դեպքում հայ փրկարարների թիմը ամեն պահի պատրաստ  է մեկնել Իրան:

Այնուհետև Փրկարար ծառայության տնօրենը խոսեց մի շարք խնդիրների մասին և տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Գեներալ մայոր Գաբրիելյանը հանձնարարեց ստուգել բոլոր մարզային ստորաբաժանումներում ռադիոկապի առկայությունը և զեկուցել իրեն, հանձնարարեց հետևել անձնակազմի կողմից մարտական հագուստի կրման, ինչպես նաև ձմեռային սեզոնի անցման կանոնների պահպանմանը:

Փրկարար ծառայության տնօրենը համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել պայթուցիկ սարքերի ձեռքբերման գործընթացը, որը անհրաժեշտ է կանխարգելիչ քարաթափումներ իրականացնելու համար:

Փրկակար ուժերի վարչության պետին հանձնարարվեց պատշաճ կերպով կազմակերպել Մարզահամերգային համալիրում առաջիկայում կայանալիք խոշոր հատուկ տակտիկական ուսումնավարժանքի անցկացումը, որի ընթացքում օգտագործվելու է նաև ուղղաթիռ: 

Քննարկվեցին նաև Սևան քաղաքում հատուկ ջրափրկարարական ջոկատի տեղակայման համար շենքի կառուցման, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործառույթների շրջանակի ընդլայման, ինչպես նաև Փրկարար ծառայության կազմում առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխությունների հետ կապված մի շարք հարցեր:

Գեներալ-մայոր Գաբրիելյանը տվեց նաև կարգապահության և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հանձնարարականներ:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ