Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մխիթար Հայրապետյանը և Հովհաննես Հովհաննիսյանը պետբյուջեում փոփոխությունների առաջարկ են ներկայացրել

Մխիթար Հայրապետյանը և Հովհաննես Հովհաննիսյանը պետբյուջեում 
փոփոխությունների առաջարկ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համատեղ առաջարկներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից:

Պատգամավորները ներկայացրել են  5 առաջարկ՝ 2.7 մլդ դրամ ընդհանուր ծավալով։ Ներկայացված առաջարկներն են՝

- «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառումը ավելացնել 1․5 մլդ դրամով

- Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառումը ավելացնել 825.5 մլն դրամով

- «Հայրենադարձության ծրագիր» միջոցառումը ավելացնել 270․2 մլն դրամով

- «Դասական երաժշտություն «Դաս A»» միջոցառումը ավելացնել 100․3 մլն դրամով

- Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման աշխատանքների կենտրոնացված համակարգում՝ 22 մլն դրամով, իսկ ուսուցումների ազգային ռեեստրի ստեղծում, շահագործում՝ 30 մլն դրամով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]