1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ի Բյուջետային վարչությունն ստուգում Է Թրամփի կողմից Կիեւին օգնության սառեցումը. Politico

ԱՄՆ-ի Բյուջետային վարչությունն ստուգում Է Թրամփի կողմից Կիեւին օգնության սառեցումը. Politico
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Բյուջետա-վերահսկիչ գլխավոր վարչությունը (Հաշվիչ պալատ) ստուգում Է սկսել պարզելու նպատակով, թե նախագահ Դոնալդ Թրամփը խախտել Է արդյոք հատկացումների մասին օրենը՝ Կոնգրեսին չծանուցելով ամռանն Ուկրաինային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին այդ մասին հաղորդել Է Politico թերթը:
Դեմոկատական կուսակցության ներկայացուցիչները կարծում են, թե Թրամփը միջոցների հատկացումը կապել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդի Հանթերի Ուկրաինայում գործունեության հետաքննության հետ: Սպիտակ տան ղեկավարն օգնության սառեցումը բացատրել Է կոռուպցիայի դեմ Ուկրաինայի իշխանությունների անբավարար պայքարով:
ԱՄՆ-ում սկանդալ Է բորբոքվել հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի շուրջը: Հենց այդ զրույցի բովանդակությունն Է արդյունքում առիթ դարձել Միացյալ Նահագների ղեկավարի նկատմամբ պաշտոնազրման ընթացակարգ սկսելու համար: Ինչպես կարծում են ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարի քաղաքական ընդդիմախոսերը, Թրամփը փորձել Է Զելենսկուն համոզել սկսել Ուկրաինայում Հանթեր Բայդենի գործունեության հետաքննություն՝ Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց:
Ջոզեֆ Բայդենն այժմ Թրամփի առավել հավանական մրցակիցն Է 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Ուստի, դեմոկրատների կարծիքով՝ Թրամփը, ճնշում գործադրելով Զելենսկու վրա, ըստ Էության, ձգտել Է կանխավ ապահովել Կիեւի աջակցությունը երկրորդ ժամկետով վերընտրվելու նպապատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]