1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ Սենատին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ Սենատին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում ունեցած իր ելույթում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և, ընդհանրապես, տարածաշրջանային անթույլատրելի վարքագիծը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է՝ Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Սենատը պետք է ընդունի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին:

Ռոբերտ Մենենդեսը հիշեցրել է Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, եւ նշել, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Թուրքիան ջանք չի խնայում նման բանաձեւի ընդունումը Սենատում արգելելու համար: Ըստ նրա՝ Անկարան գիտի, որ եթե բանաձևը քվեարկության դրվի, ապա այն կընդունվի:

Սենատորը շեշտել է, որ Սենատը պետք է տեղի չա թուրքական ճնշումներին ու անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]