Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանի հյուսիս - արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով հինգ մարդ Է զոհվել

Իրանի հյուսիս - արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով հինգ մարդ Է զոհվել


ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ մարդ զոհվել, 120-ը տուժել են նոյեմբերի 8-ին Իրանի հյուսիս - արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Իրանի Press TV հեռուստաալիքը:
5,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել Է երկրի հյուսիս - արեւմուտքի Արեւելյան Ադրբեջանի նահանգում: Էպիկենտրոնը գտնվում Է 1,4 միլիոն բնակչությամբ Թավրիզ քաղաքից 118 կիլոմետր հեռավորության վրա, օջախը 10 կիլոմետր խորությունում Է: Ավելի ուշ գրանցվել են 4,1-ից մինչեւ 4,8 մագնիտուդով մի շարք հետցնցումներ: Եվրոպայի Միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը նշում Է, որ երկրաշարժի շրջանում բնակչության մոտավոր թիվը կազմում Է 20 միլիոն:
Ավելի վաղ հայտնել Էին չորս զոհվածների եւ 70 տուժածների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]