Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստանը պատրաստ Է Ֆրանսիային հանձնել Նապոլեոնի զինակցի աճյունը

Ռուսաստանը պատրաստ Է Ֆրանսիային հանձնել Նապոլեոնի զինակցի աճյունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան կողմը պատրաստ Է բավարարել Ֆրանսիայի հարցումն այն ստանալու դեպքում, որը վերաբերում Է գեներալ Սեզար Գյուդենի՝ կայսր Նապոլեոն Բոնապարտի զինակցի՝ ամռանը Սմոլենսկում գտած աճյունի մնացորդների հանձնմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, Մոսկվան պատրաստ կլինի «ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել» գեներալի աճյունը Փարիզին հանձնելու գործում:
Նա նշել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրազեկ Է վերջին, մասնավորապես այն իրադարձություններին, որ ԴՆԹ-ի թեստերը հաստատել են նապոլեոնյան գեներալ Սեզեր Շառլու Էտիեն Գյուդենի՝ Սմոլենսկում գտնված աճյունի մնացորդների պատկանելությունը:
«Մեր եւ ֆրանսիացի հնագետները իսկապես հիանալի են աշխատել. ե՛ւ փաստաթղթերն են ուսումնասիրել, ե՛ւ համատեղ պեղումներ են անցկացրել»,-հավելել Է Պեսկովը:
1812 թվականի պատերազմի ժամանակ գեներալը դիվիզիայի հրամանատար Էր եւ մարտեր Էր մղում Սմոլենսկի մերձակայքում: Մարտի ժամանակ նա մահացու վիրավորվում Է եւ վախճանվում Սմոլենսկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]