Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆուտբոլի Մ-15 տարեկանների թիմը մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում

Ֆուտբոլի Մ-15 տարեկանների թիմը մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի Մ-15 հավաքականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մրցաշարի առաջին տուրում մեր ընտրանին հանդիպեց Հունգարիայի Մ-15 հավաքականի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Ընտրանու կազմում աչքի ընկավ Վաչե Հակոբյանը, ով հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը 50-րդ րոպեին: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում հաղթեցին Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստները 5-3 հաշվով:

Հայաստանի Մ-15 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1. Հայկ Խաչատրյան (12. Արմեն Դամիրյան, 80+1), 2. Ռաֆայել Հարությունյան, 3. Վահե Վարդանյան, 4. Վազգեն Վարդանյան, 5. Անդրանիկ Գրիգորյան, 6. Դավիթ Մկրտչյան (20. Դավիթ Հակոբյան, 53), 7. Լևոն Բաշոյան (18. Ռոնալդ Մելքումյան, 54), 8. Վաչե Հակոբյան (15. Միշել Այվազյան, 66), 9. Ալեն Ղալթախչյան (19. Արիս Կարապետյան, 66), 10. Վարան Թովմասյան, 11. Դավիթ Բարսեղյան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]