Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ բարեկամական խումբը Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է Վիետնամում

ՀՀ ԱԺ բարեկամական խումբը Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է 
Վիետնամում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգուեն Թի Կիմ Նգանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Կարեւորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը:

Տիկին խոսնակը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանականների համատեղ նախաձեռնություններին:

ՀՀ Աժ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակ Թոն Թին Ֆոնգի հետ: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական հարթակում նպաստելու են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմանը: Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբի աշխատանքներն իրենց դերակատարարումն են ունենում փոխգործակցության զարգացման գործում:

Վահե Էնֆիաջյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ, որը հարկավոր է արդյունավետ օգտագործել՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Այցի շրջանակում նախատեսված են Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի մի շարք աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վիետնամի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]