Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետք է լիներ հավաքականի գլխավոր մարզչի առաջադրում և քվեարկություն ՀՖՖ գործկոմում. Արսեն Թորոսյան

Պետք է լիներ հավաքականի գլխավոր մարզչի առաջադրում և քվեարկություն ՀՖՖ 
գործկոմում. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակման հարցը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամների հետ չի քննարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք խնդիր ունենք, որպեսզի բոլոր ընթացակարգերը ճիշտ պահպանվեն: Մեզ հետ որևէ քննարկում չի եղել, ինչը այսօրվա գործող կոնոնադրությամբ պետք է լիներ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը, կարելի է ասել, որ ամենակարևոր հարցերից մեկն է, ինչն այսօրվա կանոնադրությամբ վերապահված է գործկոմին. այսինքն՝ պետք է լիներ առաջադրում, քվեարկություն, նշանակում, բայց այդ ամեն ինչը տեղի չի ունեցել»,- մանրամասնեց Թորոսյանը:

Նա հավելեց, որ այս հարցով հետագա քայլերի մասին, եթե լինեն այդպիսիք, հավելյալ  կտեղեկացնեն:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի մի քանի ներկայացուցիչներ առոչինչ են որակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու փաստը:

Ֆեդերացիայի Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՖՖ-ի նախագահն իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ: «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի «թ» կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռեւս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի եւ առոչինչ է»,-գրել է Առաքելյանը:

«ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է եւ պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար, ՀՖՖ գործկոմի անդամ Հակոբ Սիմիդյանը, ՀՖՖ գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իրենց էջում կիսվել են ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի գրառմամբ:

Նոյեմբերի 7-ին ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակեց լուրն այն մասին, որ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, նաև՝ Արթուր Վանեցյանի այն խոսքերը, ըստ որոնց՝ նախապատվությունը տվել է Հայաստանի ամենափորձառու մասնագետներից մեկին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]