Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բաղդադում ոստիկանությունը գնդակահարել Է չորս բողոքավորների. Reuters

Բաղդադում ոստիկանությունը գնդակահարել Է չորս բողոքավորների. Reuters

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ոստիկանությունը մարտական փամփուշտներ Է կիրառել Բաղդադում բողոքավորներին ցրելու համար, ինչի հետեւանքով զոհվել Է չորս մարդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության եւ առողջապահության ոլորտի աղբյուրներ:

Այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում:

Իրաքում հոկտեմբերի սկզբից շարունակվում են բողոքի ակցիաները կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ կոռուպցիայի դեմ: Մարդիկ Բաղդադում, ինչպես նաեւ հարավային եւ հյուսիսային նահանգներում պահանջում են կառավարության հրաժարականը: Խաղաղ սկսված հանրահավաքներն արագորեն վերաճել են ոստիկանների եւ զինծառայողների հետ ընդհարումների: Անկարգությունների մեկ ամսվա ընթացքում երկրում զոհվել Է ավելի քան 250 մարդ, 11 հազարը տուժել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]