Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիտնականները պարզել են վատ քնելու հետեւանքները

Գիտնականները պարզել են վատ քնելու հետեւանքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Բերքլիում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գիտնականներ գտել են, որ խորը քնի բացակայությունը մարդուն դարձնում Է սթրեսի նկատմամբ խոցելի, մեծացնում Է տագնապալի վիճակը: Գիտնականների եզրակացություններին կարելի Է ծանոթանալ Nature Human Behabiour հրատարակությունում հրապարակված հոդվածում:

Գիտափորձին մասնակցել Է 18-ից մինչեւ 50 տարեկան ավելի քան 330 մարդ: Գիտնականները դիտարկել են, թե ինչպես Է փոխվում նրանց հոգեկան վիճակը՝ կախված այն բանից, թե օրական քանի ժամ են նրանք քնել: Դրա համար կամավորներին խնդրել են լաբորատորիայում երկու գիշեր անցկացնել՝ մեկն ընդհանրապես առանց քնելու, իսկ երկրորդը՝ նորմալ տեւողությամբ քնելով: Երկու դեպքում առավոտյան նրանց ցուցադրել են հատուկ ընտրված տեսահոլովակներ, որոնք փորձի մասնակիցների մոտ պետք Է առաջացնեին տագնապ կամ նողկանք: Գիտափորձի արդյունքում պարզվել Է, որ առանց քնելու գիշեր անցկացնելուց հետո պրեֆրոնտալ կեղեւը, որը պատասխանատու Է տագնապ արտահայտելու համար, գործել Է խափանումներով: Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ վատ քունը գրեթե 30 տոկոսով նպաստում Է սթրեսի մակարդակի բարձրացմանը:

Ավելի վաղ Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք տառապում են անքնությամբ, մեծանում Է սրտի իշեմիկ հիվանդության, սրտի անբավարարության եւ ինսուլտի զարգացումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]